Կարագը թանկացավ. այս անգամ 550 դրամով.armtimes.com


Կարագը թանկացավ. այս անգամ 550 դրամով.armtimes.com

  • 23-11-2017 19:57:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանում վաճառվող կարագը թանկացման ռեկորդային աճ է գրանցում: «Հայկական ժամանակ»-ի այսօր կատարած դիտարկման արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի փոքր կենտրոնի սուպերմարկետներում 1 կիլոգրամ կարագը թանկացել է շուրջ 550 դրամով: Եթե հոկտեմբերի 2-ի դրությամբ արձանագրել էինք, որ «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժեր 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագինը՝ 3980 դրամ, ապա այսօր «Նորզելանդական» կարագը վաճառվում էր 4490 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4450 դրամով: Այսինքն, կարագի գինը թանկացել է շուրջ 14 տոկոսով:

Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ-ի մեկ կիլոգրամ կարագը Երեւանում արժեցել է 3860 դրամ, մյուս քաղաքներում այն տատանվել է 2600 դրամից մինչեւ 3000 դրամի միջակայքում: Հիմա էլ են գները տատանվում, բայց ի վնաս՝ մարզերի: Իջեւանի խանուքներում օրինակ այսօր «Նորզելանդական» եւ «Անքոր» տեսակների կարագները վաճառվել են կիլոգրամը 4500-ից 4800 դրամով: Կարագի գնի էական թանկացումը պայմանավորվում է ԵԱՏՄ-ի սահմանած մաքսատուրքերով:

«Հայկական ժամանակ»

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը