Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին


Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին

  • 24-11-2017 11:10:50   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Լիդիան Արմենիա ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Թրեվիք բնապահպանական խորհրդատուներ (TWC) բրիտանական ընկերության հիմնադիր Ջո Թրեվիքը նոյեմբերի երկրորդ շաբաթը Վաշինգտոնում կայացած Կենսաբազմազանության միջազգային սիմպոզիումին ներկայացրել են Լիդիանի կողմից իրականացվող ծրագրերը:  
 
Սիմպոզիումի եզրափակիչ նիստին Արմեն Ստեփանյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման փորձը: Նա ներկայացրել է Ամուլսարում կենսաբազմազանության վրա ազդեցությունների կառավարմանն ու մեղմացմանն ուղղված Լիդիանի նախաձեռնությունները, որոնք իրականացվում են միջազգային լավագույն փորձին հետևելով: Ներկայացվել է նաև հանրային-մասնավոր համագործակցության արդյունքում հանքարդյունաբերության ոլորտում չափանիշների բարելավման փորձը:
 
Ջո Թրեվիքը, որը նաև կենսաբազմազանության խնդիրների շուրջ Լիդիանի հիմնական խորհրդատուներից մեկն է, ինչպես նաև Ջերմուկ ազգային պարկի ծրագրի գլխավոր միջազգային խորհրդականն է, համանախագահում էր միջազգային սիմպոզիումը` Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA), Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Ինտեր-ամերիկան զարգացման բանկի (IDB) անունից:
 
Ջո Թրեվիքը և Արմեն Ստեփանյանը Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման մոտեցումները ներկայացրել են նաև Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA) Վաշինգտոնի մասնաճյուղում:
 
Կենսաբազմազանության շատ մասնագետներ համարում են, որ Լիդիանի մոտեցումը համապարփակ մեղմացման միջոցառումների մշակման և հազվագյուտ տեսակների պահպանության ուղղությամբ կարող է դառնալ օրինակելի հանքարդյունաբերության ոլորտում ընդհանրապես: Լավագույն օրինակը հազվագյուտ ալպիական բուսատեսակի` Մատնունի Ծիրանավորի պահպանության ու հետազտոտության ծրագիրն է, որ Լիդիանը իրականացնում է Հայաստանի Բուսաբանության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու հետ համատեղ: Լիդիանը հավատարիմ է կայուն զարգացմանն ուղղված  կնեսաբազմազանության կառավարման միջոցառումներ կիրառելու իր ստանձնած պարտավորությանը, ներգրավելով հայաստանյան և միջազգային լավագույն մասնագետներին:
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play