«Բերքառատ Արցախը» հավաքագրել է 12.505.456 մլն ԱՄՆ դոլար


«Բերքառատ Արցախը» հավաքագրել է 12.505.456 մլն ԱՄՆ դոլար

  • 24-11-2017 11:18:13   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Կայացավ «Բերքառատ Արցախը»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվեց 12.505.456  մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ 
 
Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:
 
Այս տարվա խոշոր բարերաներն են.
Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար
Սամվել Կարապետյան- 2.250.000 ԱՄՆ դոլար
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան- 350.000 ԱՄՆ դոլար
Սամվել Ալեքսանյան- 200.000 ԱՄՆ դոլար
Վարդանյանների ընտանիք- 125.000 ԱՄՆ դոլար
Վարուժան Գրիգորյան- 100.000 ԱՄՆ դոլար
Բարսեղ Բեգլարյան-100.000 ԱՄՆ դոլար
Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար
Բաղդասարյանների ընտանիք-/ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար
Հենրիկ Տեր-Ղուկասյան /Իրան/- 100.000 ԱՄՆ դոլար
Վալեքս Գրուպ- 100.000 ԱՄՆ դոլար 
Վահե Կարապետյան- 60.000 ԱՄՆ դոլար
Ժան Մարի Ատամիան- 50.000 ԱՄՆ դոլար
Ալբերտ Բոյաջյան-50.000 ԱՄՆ դոլար
 
Հ.Գ. Տվյալները կարող են փոփոխվել:
 
Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն էր Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։
 
Հայաստան համահայկական հիմնադրամ  
  
  
  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play