Սերժ Սարգսյանը ժամանել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին


Սերժ Սարգսյանը ժամանել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին

  • 24-11-2017 13:00:43   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Բրյուսելում անցկացվող Եվրոպական Միության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին:
 
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:
 
ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Վրաստանը և Ադրբեջանը:
 
Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՀՀ Նախագահը լուսանկարվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play