Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար


Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

  • 24-11-2017 16:39:00   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել են 2-ը։
Բացահայտվել է խարդախության 8, գողության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play