Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցության» երկու մրցանակ Սիթի բանկի կողմից


Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցության» երկու մրցանակ Սիթի բանկի կողմից

  • 24-11-2017 19:37:24   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Սիթի  բանկը միջազգային փոխանցումնրի իրականացման բարձր որակի համար Ամերիաբանկին շնորհել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» երկու մրցանակ` «STP Award 2015» և «STP Award 2016»:
«Որակի գերազանցության» մրցանակը Սիթի բանկը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար: 
 
Համագործակցելով թղթակից բանկերի հետ` Ամերիաբանկը միջազգային փոխանցումների գերակշիռ մասն իրականացնում է STP (Straight Through Processing), այսինքն` կատարվում է բացառապես ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցումների կատարման առավելագույն արագություն: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play