ՀՀ ԱՍՀՆ սոցաիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի այցը Արարատի մարզ


ՀՀ ԱՍՀՆ սոցաիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի այցը Արարատի մարզ

  • 28-11-2017 10:44:52   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱՍՀՆ սոցաիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն այս անգամ Արարատի մարզում էր:
Արարատի, Մասիսի, Արտաշատի տարածքային ստորաբաժանումներ այցելության ընթացքում Ծառայության պետը հորդորել է աշխատակիցներին լինել բարեխիղճ, ազնիվ, սրտացավ ու նվիրված իրենց աշխատանքին:
 
Այցի ընթացքում Հովհաննես Սահակյանին ուղեկցում էր Արարատի մարզի բնակիչների կողմից ընտրված՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը: Պատգամավորի հետ շրջայց կատարելու ընթացքում, տարածքային բաժինների պետերն ու աշխատակիցները, Հովհաննես Սահակյանին են ներկայացրել իրենց աշխատավայրերում առկա խնդիրներն ու դրանց լուծումները, իսկ ոմանք էլ հանդես են եկել առաջարկություններով:
ՍԱՊԾ պետը տարածքային բաժինների աշխատակիցներին է ներկայացրել անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում  հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի հետ կապված որոշակի հարցեր, տվել ցուցումներ և հանգամանալի քննարկել ստաժերի նվազեցման գործընթացը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն