ԱՄՆ-ում հայր ու որդի Ազատյանները ենթարկվել են շնաձկան հարձակման, տղայի աջ ոտքն հոշոտվել է.armtimes.com


ԱՄՆ-ում հայր ու որդի Ազատյանները ենթարկվել են շնաձկան հարձակման, տղայի աջ ոտքն հոշոտվել է.armtimes.com

  • 28-11-2017 14:33:25   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com.Ստորջրյա որսորդությամբ զբաղվող ամերիկաբնակ հայր ու որդի Արմեն եւ Գրիգոր Ազատյանները ենթարկվել են շնաձկան հարձակման Կալիֆորնիայի ափերի մոտ:
 
Հայրը` Արմենը, արդեն դուրս է եկել ջրից, երբ լսել է որդու աղաղակներն ու հասկացել եղելությունը: Սպիտակ շնաձուկն հարձակվել ու բռնել է Գրիգորի ոտքի փափուկ մասից, սակայն նրան հաջողվել է դուրս պրծնել շնաձկան բերանից, այլապես տղան կարող էր զրկվել ոտքից, այս մասին հայտնում է Daily News-ը:
 
Հայր ու որդի Ազատյանները որսորդությամբ են զբաղվում ստորջրյա աշխարհում, լուսանկարում ջրային բնությունը, ձկնատեսակներին, հենց լուսանկարելիս է Գրիգոր Ազատյանը նկատել շնաձկանը, չի հասցրել զգուշացնել հորը, երբ շնաձուկն արդեն բռնել է նրա ոտքից: Մինչ նրանից ազատվելը, սպիտակ շնաձուկն հասցրել է 3 անգամ կծել նրան` 2 անգամ ոտքից, 1 անգամ` գոտկատեղից ներքեւ: Գրիգորի աջ ոտքը ամբողջությամբ հոշոտված է եղել, արնահոսել է, տղան հասցրել է հարվածել շնաձկան գլխին ու ազատվել նրա երախից, հասել մինչեւ նավակը ու քանի որ կապի բոլոր միջոցները չեն կարողացել փրկարար ալիք որսալ, նրանք լողալով մոտեցել են ափին ու օգնություն խնդրել:
 
Գրիգոր Ազատյանն արդեն 2 անգամ վիրահատվել է, առջեւում նրան սպասվում է եւս մեկ վիրահատություն, սակայն հոր` Արմենի խոսքերով, ամենակարեւորը որդու ողջ լինելն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը