ԱՄՆ-ում Մարսի վրա 10 հազար մարդու համար բնակավայրի նախագիծ են պատրաստել.«Արմենպրես


ԱՄՆ-ում Մարսի վրա 10 հազար մարդու համար բնակավայրի նախագիծ են պատրաստել.«Արմենպրես

  • 28-11-2017 16:39:40   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ- ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներների եւ ճարտարապետների խումբը հաղթել Է 2017 թվականի Mars City Design մրցույթում՝ ստեղծելով կացարանի նախատիպ՝ նախատեսված Մարսի ապագա բնակեցման համար:

Մրցույթի հովանավորներն են ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը եւ Եվրոպայի տիեզերական գործակալությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Space.com ինտերնետ-հրատարակությունը: Գմբեթի ձեւով կատարված մարսյան կացարանի նախագիծն ստացել Է Redwood Forest անվանումը: Յուրաքանչյուր գմբեթ մնացածների հետ կապված կլինի թունելների ճյուղավորված համակարգով՝ նման ծառերի արմատային համակարգին: Թունելները, որոնք պլանավորվում Է կառուցել Կարմիր մոլորակի մակերեւույթի տակ, պետք Է տանեն աշխատանքի եւ հանգստի համար նախատեսված սենյակներ, ինչպես նաեւ նորաբնակների փոխադրման միջոցների մոտ: «Արմատները» կենտրոնացված են այն կերպ, որ մարդկանց հուսալիորեն պաշտպանեն ճառագայթումից, ոչ մեծ երկնաքարերի հարվածի հետեւանքներից եւ ջերմաստիճանի Էքստրեմալ տատանումներից: Յուրաքանչյուր այդպիսի տուն նախատեսված Է առավելագույնը 50 մարդու համար: Նախագծի հեղինակներն առաջարկում են ապագայում կառուցել շուրջ 200 նման գմբեթներ՝ 10 հազար մարդ տեղավորելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը