«ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի». Էդուարդ Շարմազանով


«ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի». Էդուարդ Շարմազանով

  • 29-11-2017 11:24:02   | Ռուսաստան  |  Քաղաքական

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միացյալ հանձնաժողովի նիստին եւ հանդես եկել ելույթով:
 
Կարեւորելով ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի դերը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է.
«Խաղաղության, անվտանգության եւ կայունության հարցերն առաջնային են ԱՊՀ տարածաշրջանի համար: Սակայն, ափսոսանքով պետք է նշեմ, որ ԱՊՀ տարածաշրջանում դեռեւս կան չլուծված հակամարտություններ, որոնք սպառնալիք են քաղաքացիների անվտանգ ու խաղաղ ապրելուն: Ակնհայտ են հակամարտությունների որոշ կողմերի ռազմական հռետորաբանությունը, այլատյացությունը, ֆաշիզմի ու ռասիզմի դրսեւորումները: Մենք՝ որպես հանձնաժողովի անդամներ, պարտավոր ենք միասնաբար կանխարգելելու նման անթույլատրելի երեւույթները: Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ տարածաշրջանում առկա հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման դիրքերից՝ միջազգային նորմերի եւ ընդունված սկզբունքների հիման վրա: Կոչ եմ անում ձեզ առավել վճռական լինել ռազմական հռետորաբանության, այլատյացության եւ ֆաշիզմի դեմ պայքարում: Մեր տարածքում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է խստորեն պատժվի»:
Նիստին մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play