Մելանյա Թրամփի ճաշակը կրկին դարձել է համացանցի օգտատերերի ծաղրի առարկա (լուսանկարներ)


Մելանյա Թրամփի ճաշակը կրկին դարձել է համացանցի օգտատերերի ծաղրի առարկա (լուսանկարներ)

  • 29-11-2017 14:39:54   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am.ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ճաշակը կրկին դարձել է համացանցի օգտատերերի ծաղրի առարկա: Այս անգամ կատակների պատճառ է դարձել Սպիտակ տան ամանորյա ձևավորումը:
 
Times-ի հաղորդմամբ՝ օգտատերերին ամենաշատը տպավորել է Մելանյա Թրամփի մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշեմի լուսանկարը: Գրիշեմը մութ միջանցքի լուսանկար է հրապարակել, որում երևում են ներքևից լուսավորված չոր ծառեր:
 
Համացանցի օգտատերերը սարսափ և ֆանտաստիկ ֆիլմերի հրաշալի դեկորացիա են անվանել Սպիտակ տան միջանցքը: Ոմանք համեմատել են դեկորացիաներն արտասովոր զարդերի հետ, որոնք Գոհաբանության օրվա կապակցությամբ օգտագործել է Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցի օգտատերերը մեմեր են պատրաստել Մելանյա Թրամփի անհաջող զգեստներից մեկի վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play