Իրանը բարելավել է հարաբերություններն ինչպես ԵՄ-ի և Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանի որոշ երկրների հետ


Իրանը բարելավել է հարաբերություններն ինչպես ԵՄ-ի և Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանի որոշ երկրների հետ

  • 29-11-2017 15:57:03   | Իրան  |  Քաղաքական

 
Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին գտնում է, որ Իրանի և մի շարք երկրների միջև հարաբերություններն այժմ ավելի լավ են, քան նախկինում: 
 
Tass-ի փոխանցմամբ՝ Ռոուհանին, մասնավորապես, նկատի է ունեցել Եվրամիությանը և Ռուսաստանին: 
 
«Այսօր մենք բարելավված հարաբերություններ ունենք նաև Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի և Քաթարի հետ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Իրանին հաջողվել է հարաբերությունները հարթեցնել նաև տարածաշրջանի երկրների հետ: 
 
ԻԻՀ ղեկավարի խոսքերով՝ որոշ երկրների հետ, այդ թվում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում կարող են որոշակի դժվարություններ առաջանալ: 
 
«Սաուդյան Արաբիան լարվածության է ձգտում Իրանի հետ հարաբերություններում, որպեսզի թաքցնի տարածաշրջանում իր պարտությունը, ինչպես նաև ներքին խնդիրները»,- եզրափակել է նա:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play