Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն


Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն

  • 29-11-2017 16:32:06   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 28-ի երեկոյան պատվիրակությունը հյուրընկալվել է Բելառուսի ռազմական ակադեմիայում, որը երկրի զինված ուժերի սպայակազմի գլխավոր դարբնոցներից մեկն է հանդիսանում։ Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանին ներկայացվել է ակադեմիայի կառուցվածքը, ուսումնառության գործընթացը։
 
Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայում և ծանոթացել սաների համար ստեղծված պայմաններին։ Ակադեմիայի ղեկավարության հետ կայացած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ուսումնասիրել հայկական և բելառուսական ռազմական ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները։ 
Հայ-բելառուսական ռազմակրթական համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև նոյեմբերի 29-ի առավոտյան, Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Մինսկի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան այցի ընթացքում։ Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ուսումնարանում և ծանոթացել ուսումնառության պայմաններին։ Նախարար Սարգսյանը ուսումնարանի ղեկավարությանը ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փորձն ու պատմել հայաստանյան ռազմակրթության ոլորտում սկիզբ առած բարեփոխումների մասին։ 
Այնուհետև հայկական պատվիրակությունն այցելել է Հայրենական մեծ պատերազմի Բելառուսի պետական թանգարան, ծանոթացել ընդգրկուն ցուցադրությանը։ 
Ավելի ուշ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մինսկի Բոլոր Սրբերի տաճար-հուշարձանում։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն