ՆԱՍԱ-ի աշխատակիցը հրապարակել է բաց տիեզերքով «զբոսանքի» տեսագրությունը․tert.am (տեսանյութ)


ՆԱՍԱ-ի աշխատակիցը հրապարակել է բաց տիեզերքով «զբոսանքի» տեսագրությունը․tert.am (տեսանյութ)

  • 29-11-2017 17:51:58   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am․Միջազգային տիեզերակայանում աշխատած մասնագետները բաց տիեզերք դուրս գալու հարյուրավոր հնարավորություններ են ունեցել, ինչի շնորհիվ ականատես են դարձել ցնցող վերերկրային տեսարանների:

 
Ինչպես նշում է The Verge-ը, ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Ռենդի Բրեսնիկը սոցցանցերում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով բաց տիեզերքով իր «զբոսանքը»:
 
Բրեսնիկը Միջազգային տիեզերակայանից դուրս գալու ընթացքը տեսանկարահանել է GoPro տեսախցիկով:
Ֆիքսված կադրերից թերևս ամենադիտարժանն այն է, երբ Բրեսնիկը Երկիրը տեսնելու ակնկալիքով մի պահ ներքև է նայում ու սև անհունի մեջ նշմարում կապտասպիտակ գունդը:
 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play