Տավուշի մարզի գազալցակայաններում գազի գինը թանկացել է.թանկացման հեղինակը Տավուշի մարզպետն է


Տավուշի մարզի գազալցակայաններում գազի գինը թանկացել է.թանկացման հեղինակը Տավուշի մարզպետն է

  • 29-11-2017 17:58:06   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տավուշի մարզի գազալցակայաններում 1 խորանարդ մետր գազի գինը թանկացել է՝ դառնալով 200 դրամ: Եթե հանրապետության գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 150-ից 180 դրամի սահմանում, ապա Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում միանգամից բոլոր գազալցակայաններում գինը թանկացել է:
 
Armtimes.com-ի տեղեկություններով, գազի գնի թանկացման միակ պատճառը գերշահույթ ստանալն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ թանկացման հեղինակը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է, որի անվան հետ կապվող գազալցակայանն է սահմանել 200 դրամ/1խմ սակագինը եւ ստիպել մյուս գազալցակայաններին իր օրինակին հետեւել:
 
Փորձեցինք Հովիկ Աբովյանից պարզել, թե ինչու է նման քայլի գնացել, սակայն վերջինս, նախ՝ մեր հեռախոսազանգերն անջատեց, որից հետո սկսեց ընդհանրապես չարձագանքել զանգերին:
 
Այս խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերահսկողության ոլորտում եւ հույս ունենանք, որ ստուգումներ կսկսվեն մարզի գազալցակայաններում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play