Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան


Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան

  • 29-11-2017 18:42:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 29-ն ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 20 տարեկան:

Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանում: 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Ապրում էր Մասիս քաղաքում: Սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ: 2014 թվականին զորակոչվել է բանակ:
 
2016 թվականի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների: Այդ կատաղի մարտերից  հետո զոհվել է մարտադաշտում:
 
Նշենք, որ   Հենրիկ Ղահրամանյանը հետմահու պարգևատրվել է  ՀՀ «Արիություն» և  Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն