Նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է «Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին


Նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է «Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին

  • 29-11-2017 18:42:43   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-29-ը Թբիլիսիում մասնակցել է «Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին։
 
Երկօրյա համաժողովի ընթացքում տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» թեմային:
 
Անդրադարձ է եղել նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների, էլեկտրոնային առևտրի, դրանում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավման, թվային ենթակառուցվածքների և թվային տնտեսության զարգացման, ինտերնետի բնագավառում մշակվող քաղաքականությանը:
 
Տեղի են ունեցել նաև առանձին քննարկումներ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների դյուրացման և դրանց ծավալների աճի, բեռնափոխադրումների ոլորտում լոգիստիկ սխեմաների մշակման հարցերի շուրջ։
 
Համաժողովում ելույթով հանդես է եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների և կազմակերպությունների տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների 
հետ։
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսված և իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:
 
«Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին մասնակցում էին 1000-ից ավելի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտներ (տրանսպորտ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, էներգետիկա) ներկայացնող գործարարներ և փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Համաժողովը «Թբիլիսի. մետաքսյա ճանապարհ» համաժողովի ավանդական միջոցառումներից մեկն է։ Այն շարունակական հարթակ է տարածաշրջանում առևտուրը զարգացնելուն ու խթանելուն ուղղված մի շարք հարցեր և թեմաներ քննարկելու համար:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play