Ծրագրերը ներկայացվեցին` ըստ ժամանակացույցների.ԱՆ (hհաստեսանյութ)


Ծրագրերը ներկայացվեցին` ըստ ժամանակացույցների.ԱՆ (hհաստեսանյութ)

  • 29-11-2017 19:25:46   | Հայաստան  |  Հասարակություն



ՀՀ առողջապահության նախարարության գերակա ծրագրերի մասին հարցազրույցի պահանջն առաջացավ անցած շաբաթվա վերջին Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպված դասընթացի ժամանակ։
 
Լևոն Ալթունյանը ցանկացողներին հրավիրեց իր աշխատասենյակ` պատին փակցված բոլոր ծրագրերի ժամանակացույցների միջոցով դրանք ներկայացնելու համար։
 
Նախարարն այսօր 5 տարբեր լրատվամիջոցի ներկայացուցիչներին առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ընթացքին և ակնկալվող արդյունքներին ծանոթացրեց` դրանց ժամանակացույցների գրաֆիկական պատկերների միջոցով։
 
Նա լրագրողներին նախ ներկայացրեց գերակա ծրագրերի ուղղվածությունը` հիվանդությունների կանխարգելում և վերահսկում, ֆինանսական մեխանիզմների բարեփոխում, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակում և ներդրում, դեղերի ձեռք բերման կենտրոնացված համակարգին անցում, համընդհանուր մատչելիության և հասանելիության ապահովում, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրում, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ավելի քան 600.000 բնակչության համար պետության կողմից երաշխավորված ապահովագրական փաթեթի ձեռք բերում և այլն։
 
Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախարարությունն ինչ ճանապարհով է փորձում իջեցնել պետպատվերի շրջանակում սրտի ստենտավորման գները։ Լևոն Ալթոււնյանը պարզաբանեց, որ դա հնարավոր է դառնում հինականում ստենտների կենտրոնացված գնումների հաշվին: Նա վստահեցրեց, որ այդ քայլը չի ազդի ոչ բժշկական օգնության և ոչ էլ ստենտի որակի վրա։ Պարզապես հնարավորություն կստեղծվի նույն բյուջեի շրջանակում ստենտավորել դրա անհրաժեշտությունն ունեցող ավելի շատ քաղաքացիների։
 
Ի պատասխան այն հարցի՝ ազդեցություն կունենա՞ նոր գինը վճարովի վիրահատությունների գնի իջեցման վրա, նախարարը կարծիք հայտնեց, որ այն իր ազդեցությունը կթողնի շուկայական գների վրա:
 
Շատ էին նաև համակարգում իրականացվող օպտիմալացմանը, մարզերի բժշկական կենտրոնները նեղ մասնագետներով հագեցնելուն, պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը, պալիատիվ խնամքին և այլ ծրագրերին վերաբերող հարցերը։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play