Ծեծկռտուք «Հայբուսակ» համալսարանում. Իսրայելի քաղաքացին հարվածել է դեկանին և փոխդեկանին.SHAMSHYAN.com


Ծեծկռտուք «Հայբուսակ» համալսարանում. Իսրայելի քաղաքացին հարվածել է դեկանին և փոխդեկանին.SHAMSHYAN.com

  • 30-11-2017 11:25:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 16:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ, 48-ամյա Յանինա Մարինոսյանին, 53-ամյա Նարինե Մարտիրոսյանին, 22-ամյա Մարիամ Գրիգորյանին և Իսրայելի պետության քաղաքացի, 29-ամյա Մոհամադ Աբեդալֆատտահ Աբո Ակելին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում «Հայբուսակ» համալսարանում վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Աբո Ակելի և նշված անձանց միջև:

Վիճաբանության ժամանակ Մ. Աբո Ակելը հարվածել է Ն. Մարտիրոսյանի և Յ. Մարինոսյանի, ինչպես նաև Մ. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին: Հետաքննիչի կողմից նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Իսրայելի պետության քաղաքացին ստորագրությամբ բաց է թողնվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/11/30/1083499/

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play