«Թուրքիայի ներգրավումը բանակցություններին անհնարին է և անթույլատրելի». Դավիթ Բաբայան․168․am


«Թուրքիայի ներգրավումը բանակցություններին անհնարին է և անթույլատրելի». Դավիթ Բաբայան․168․am

  • 30-11-2017 14:33:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

168․am. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ Անկարայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
 
Անդրադառնալով այդ հանդիպմանը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ, առհասարակ, պետք է խոստովանել մեկ բան՝ Թուրքիան մշտապես ներգրավված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում:
 
«Այդ ներգրավածությունը բացասական է, և սա բոլորի համար ակնհայտ է: Թուրքիայի քաղաքականությունը բացեիբաց ուղղված է հայոց պետականության դեմ, ինչը դրսևորվում է ոչ միայն Ադրբեջանին սատարելով, նրան ագրեսիայի դրդելով և դրանում հովանավորելով, այլ նաև հայոց Ցեղասպանության ժխտմամբ, նրա ճանաչման պահանջի դեմ հակահայկական տարբեր ծրագրեր իրականացնելով»,- ասել է Դ. Բաբայանը և ավելացրել, որ այսպիսի հանդիպումներով, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես պետք է դառնա հակամարտության կարգավորման միջնորդներից մեկը, որն անհնարին է և պարզապես անթույլատրելի:
 
Դ. Բաբայանն ընդգծեց, որ վերջին շրջանում թուրքական կողմի ակտիվությունը ղարաբաղյան հիմնախնդրի գործում ակնհայտ է, և հենց այդպիսի հանդիպումների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հավանաբար Թուրքիային հասկացնում են, որպեսզի նա չհատի «կարմիր գիծը»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը