Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում


Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

  • 30-11-2017 17:43:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 175 վնասված լուսատու:
 
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Մայրաքաղաքում շարունակվում են տոնական գեղարվեստական լուսավորության նախապատրաստական աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play