Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է


Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է

  • 30-11-2017 17:52:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
 
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն