Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին

  • 30-11-2017 19:35:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը հավանություն է տվել  ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կառավարություն ներկայացրած առաջարկություններին ու եզրակացությունների ամփոփաթերթին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ «ՀՀ 2018 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո ի հայտ եկած հանգամանքների և նոր տեղեկատվության արդյունքում ծախսերը բարձրացվել են 15 մլրդ դրամով:  Նախարարը թվարկել է այն հիմնական բաղադրիչները, որոնք, մասնավորապես, հանգեցրել են ծախսերի ավելացմանը: Ըստ նախարարի՝առաջին բաղադրիչը  փոխարժեքի փոփոխությունն է, որ այս դեպքում եղել է 5 դրամի սահմաններում, ինչն էլ հանգեցրել է ծախսային մասով շուրջ 1.5 միլիարդ դրամի  բյուջեի փոփոխության: Երկրորդ խոշոր մասը  «Հայաստան» զորախմբի 1 միլիարդ դրամի  չափով ֆինանսավորումն է, որը բխում է և՛ սահմանային անվտանգության հետ կապված խնդրից, և՛ միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Երրորդ բաղադրիչը  Ջրային տնտեսության պետական կոմիտեին 1 միլիարդ 289 միլոն դրամի ֆինանսական հատկացումն է, որը  հիմնված է  «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի  կողմից ներկայացված հայտի վրա. պետությունը սուբսիդավորում է ջրի սակագնի 11 դրամի բարձրացումը ազգաբնակչությանը վնաս չպատճառելու համար:  Ամենախոշոր ֆինանսական ավելացումն առողջապահության ոլորտում է՝ 4 մլրդ դրամ:  Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է նաև պահուստային ֆոնդը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play