Կբարելավվեն զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները


Կբարելավվեն զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները

  • 30-11-2017 19:40:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխությունների և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
 
Ըստ այդմ՝ համապատասխան ծրագրի շրջանակում  նախատեսվում է Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարանի,  ՀՀ այլ քաղաքային և գյուղական վայրերում` բնակարան ձեռքբերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում: Եվ այսպես, նախատեսվում է  2017թ.-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրել զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223 -ին կամ  11,2 տոկոսին:
Մեկ այլ որոշմամբ էլ հստակեցվել է  ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության ընթացակարգը: Որոշման համաձայն սահմանվում են ՀՀ ՊՆ ծառայողական ֆոնդի բնակարանները սեփականության իրավունքով տրամադրման դեպքում զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) հետ կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի տեսակները, ինչպես նաև հստակեցվում է բնակարանները սեփականության իրավունքով տրամադրելու ժամանակ հիմք ընդունվող զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) ընտանիքի կազմը: 
Ընդունվել է նաև որոշում, որով նախատեսվում է առավել դյուրացնել զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործընթացը: Ընդունված որոշման համաձայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվելու է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով՝ անկախ տրամադրման վայրից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն