Կընդլայնվեն սնանկության հիմքեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական առողջացման հնարավորությունները


Կընդլայնվեն սնանկության հիմքեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական առողջացման հնարավորությունները

  • 30-11-2017 19:48:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Կառավարությունն ընդունել է «ՀՀ պետբյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» որոշում: Որոշման նպատակն է ընդլայնել սնանկության հիմքեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական առողջացման հնարավորությունները: Մասնավորապես առաջարկում է սահմանել այն դեպքերը երբ  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն պետք է ձեռնպահ մնա հարկային պարտավորություններ ունեցող պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց և հարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով պետք է օգտվի միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկադիր գանձման այլ հնարավորություններից: 
 
 
Կապահովվի քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը
 
 
Կառավարությունը որոշել է  ծրագրային վերաբաշխումների միջոցով ծրագրերի ընդհանուր միջոցները վերաբաշխել առավել հրատապ համարվող ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը՝ ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով: Պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացված գնահատումների և փաստացի 10 ամիսների կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ ծրագրերի գծով առկա են թերակատարումներ, իսկ մի շարք, հատկապես հիվանդանոցային ծառայությունների մասով, առկա են գերակատարումներ՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պահանջարկի աճով։  Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է նվազեցնել «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ», «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ», «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ»  և այլ ծրագրերի ընդհանուր միջոցները:  Առաջարկվում է ավելացնել, մասնավորապես՝ «Մտավոր, հոգեկան, լսողական, ֆիզիկական, շարժողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ», «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ», «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ»  և այլ ծրագրերի ընդհանուր միջոցները: 
Գործադիրն  ընդունել է նաև համապատասխան որոշում, որով առաջարկվում է 2017 թ. պետբյուջեի «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով տնտեսված միջոցները՝ մոտ 30 մլն դրամ,  փոխանցել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
 
 
 
 
 
Այլ որոշումներ
 
 
Հավանության է արժանացել նաև Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը և միջոցառումների ցանկը: Այն հնարավորություն կստեղծի կատարելագործել հանրապետության անտառների և անտառային հողերի կառավարման համակարգը, իրականացնել ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, ապահովել ռազմավարական ուղիներ: Հայեցակարգը կնպաստի ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Հայեցակարգով  նախատեսվում է հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակման, ներդրման և իրականացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքում ձևավորել անտառների պետական կոմիտե:  Կոմիտեի կառավարման ներքո «Հայանտառ» ՊԱԿ-ի վերակազմավորման միջոցով ստեղծել անտառային տնտեսությունները վարող պետական ոչ առևտրային կազմակերպություններ և ձևավորել անտառների պատշաճ պահպանությանը նպատակաուղղված պարեկապահակային գործառույթներ իրականացնող անտառային պետական ծառայություն: Դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ակնկալում է քվոտաների արագ ձևակերպում, ինչի մասին ավելի վաղ հանձնարարվել է:
Օպտիմալացման,  վերակազմակերպման, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով  ՀՀ պետական միջոցների նպատակային օգտագործման հնարավորությունը ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչությունն ու շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժինը միաձուլման ձևով կվերակազմակերպվի  Սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման բաժնի, որի արդյունքում կկրճատվի 10 հաստիք և կտնտեսվի մոտ 4 մլն դրամ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play