Ինչպես ազատվել մուգ կետերից ընդամենը 3 օրվա ընթացքում.168.am


Ինչպես ազատվել մուգ կետերից ընդամենը 3 օրվա ընթացքում.168.am

  • 01-12-2017 23:59:05   | Հայաստան  |  Հասարակություն

168.amԿարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի՝ մաշկի, իսկ կարտոֆիլն օգտակար է համառ մուգ կետերի դեմ պայքարում։
 
Բաղադրիչներ
 
1 կարտոֆիլ
կես բաժակ նռան հատիկներ
կես կիտրոն։
Պատրաստման եղանակը
 
Մաքրեք կարտոֆիլի կեղևը, անցկացրեք քերիչով։
Ավելացրեք նռան սերմերն ու 1 ճաշի գդալ ջուր, խառնեք հարիչով։
Ավելացրեք կիտրոնի հյութը։
Ստացված խառնուրդը լցրեք հատուկ տարաների մեջ, որոնք նախատեսված են սառույց պատրաստելու համար։
5-6 ժամ թողեք սառնարանում։
Ստացված սառույցները քսեք մաշկի վնասված հատվածին, լվացեք սառը ջրով։
Լավագույն արդյունքի հասնելու համար կարող եք օրվա ընթացքում 1-2 սառույց օգտագործել։
Նոյյան տապան  -   Հասարակություն