Ինքնաթեսթավորում,որը թույլ կտա անհատին ՄԻԱՎ-ով վարակված լինելու դեպքում, արագ դիմել բուժօգնության
02-12-2017 18:10:10 | Հայաստան | Հասարակություն
Վերջին շրջանում հանրության շրջանում մեծացել է հետաքրքրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ: Եւ տեղեկատվության տարածման արդյունքում այս օրերին շատ քաղաքացիներ են դիմում հիմնադրամի կենտրոններ ինքնաթեստավորվելու համար: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մոնիտորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը դեկտեմբերի 2-ին լրագրողների համար նախատեսված ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով 2-օրյա սեմինար-վարժանքի ընթացքում:
Ըստ Ն. Մեժլումյանի, այս ծրագրի նպատակն է կանխարգելել ՄԻԱՎ վարակը ՀՀ երիտասարդների և միգրանտների շրջանում:«ՀՀ-ում արդեն մի քանի տարի է հասել ենք նրան, որ հղի կնոջից երեխային չի անցնում վարակը, և ծնվում են լիարժեք առողջ երեխաներ>>: Ն. Մեժլումյանի փաստմամբ, ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատակիցներ և կամավորներ, որոնք իրազեկում են հանրությանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման կարևորության և ինքնաթեստավորվելու հնարավորության մասին» :
Սեմինարի ընթացքում լրագրողներին ներկայացվեցին ՄԻԱՎ վարակի հետ կապված արդի խնդիրները, ախտորոշման սկզբունքները, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության նշանակությունը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման նպատակներն ու առանձնահատկությունները: Ինչպես նաեւ կազմակերպիչները ներկաներին ընձեռեցին հնարավորություն ցանկության դեպքում անցնել ինքնաթետավորում:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանն անդրադառնալով ինքնաթեստավորման առավելությունների մասին նշեց, որ եթե չորս տարի առաջ մարդիկ ավելի վախենալով էին մտնում հետազոտման, հիմա հերթեր են գոյանում: Վ. Արզաքանյանի խոսքերով , ինքնաթեստավորումը թույլ է տալիս այնտեղ ինքնուրույն ինքնաթեստավորվել, որտեղ որ ցանկանում է քաղաքացին , որպեսզի այլոք տեղյակ չլինեն այդ մասին: <<Ինքնաթեստավորումը տարբերվում է նրանով, որ սա անձն ինքն է անում, բուժաշխատողի կողմից բժշկական միջամտություն չէ: Այստեղ կարևորը մարդկանց ճիշտ եւ հանրամատչելի ինֆորմացիա տրամադրելն է >>,- ասաց նա հավելելով, որ տեղեկատվության տարածման արդյունքում այս օրերին շատ քաղաքացիներ են դիմում հիմնադրամի կենտրոններ ինքնաթեստավորվելու համար:
Վ.Արզաքանյանը միեւնույն ժամանակ զգուշացրեց, որ ինքնաթեստավորման արդյունքում դրական պատասխան ստանալու դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ստուգվել նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, որպեսզի ապահովվի հիվանդի բուժումը, որն էլ կհանդիսանա որակյալ կյանքի գրավականը: