ՊԵԿ են հրավիրվել արտաքին տնտեսական գործունություն իրականացնողները


ՊԵԿ են հրավիրվել արտաքին տնտեսական գործունություն իրականացնողները

  • 04-12-2017 11:26:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 1-ին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ, կոմիտե է հրավիրել արտաքին տնտեսական գործունություն իրականացնողներին՝ երկխոսության միջոցով պարզելու մաքսային ոլորտում առկա խնդիրներն ու հարցադրումները:
 
«Հանդիպման նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերհանումն է, որպեսզի մեր ամենօրյա աշխատանքով հետամուտ լինենք առկա խնդիրների վերացմանը»,-նշել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը: Որդեգրելով մաքսային ընթացակարգերի պարզեցման, մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատման, նեմուծողների և արտահանողների համար առավել բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծման քաղաքականությունը՝ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով՝ նմանօրինակ հանդիպումները մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ բիզնեսի մոտեցումները հասկանալու հնարավորություն են ստեղծում: «Հետևելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին՝ ՊԵԿ-ը հետամուտ է մաքսային գործընթացների ամբողջական ավտոմատացմանը, բայց քանի որ դեռևս մաքսային ծառայող-տնտեսվարող շփումն ամբողջությամբ չի վերացվել, ապա այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը հենց այդ շփման ընթացքում ի հայտ եկող ռիսկերի վերլուծումն է»,-ընդգծել է մաքսային հսկողության վարչության պետը:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play