Պարզվում են Արարատի մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները․ՀՔԿ


Պարզվում են Արարատի մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները․ՀՔԿ

  • 04-12-2017 16:07:33   | Արարատի մարզ  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները:
2017թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է տան տերը՝ Արարատի մարզի բնակիչ Պետիկ Աբրահամյանը՝ ծնված 1947թ.:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: 
 
Համաձայն դատափորձագետների տրամադրած նախնական տվյալների՝ տղամարդու մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտի հետևանքով:
Միաժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց տղամարդն օրեր առաջ բռնության է ենթարկվել որդու կողմից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք