ՀՀ մարզերում սոցիալական ձեռնարկատիրությունն իր արդյունքները տվել է


ՀՀ մարզերում սոցիալական ձեռնարկատիրությունն իր արդյունքները տվել է

  • 04-12-2017 19:08:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն այսօր մասնակցել  է <<Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում>>խորագրով համաժողովին, որի ժամանակ ամփոփվել են <<Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով>> ծրագրի արդյունքներն ու քաղած դասերը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:
 
Ողջունելով ներկաներին, ՏԿԶ փոխնախարարը կարևորել է այս նախաձեռնությունը, նշելով, որ ծրագրի հիմքում դրված`  փոքր ազդեցությամբ համայնքն ավելի լուսավոր դարձնելու գաղափարն իր արդյունքներն արդեն տվել է:  
 
Ծրագրի շրջանակում ՀՀ 6 մարզում ստեղծվել և գործարկվել են 10 սոցիալական ձեռնարկություններ`  նպաստելովհամայնքներիզարգացմանը:
 
Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ այս ամփոփիչ համաժողովը կլինի ոչ թե ավարտը, այլ նոր նախաձեռնությունների սկիզբը:  <<Այս ծրագրի միջոցով մենք ցանկացել ենք խթանել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը և ուրախ ենք, որ այսպիսի հրաշալի աշխատանք է տարվել: Մենք ընտրել ենք 10 ծրագիր, սակայն դրանք կխթանեն շատ այլ լավ ծրագրեր>>,-նշել է Պյոտր Սվիտալսկին:
 
Համաժողովին մասնակցել են ոլորտի շուրջ 120 դերակատարներ` պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկատերեր, փորձագետներ, սոցիալական ստարտափեր, համայնքային խմբեր, ինչը հնարավորություն է ստեղծել սոցիալական ձեռնարկատիրության ու համայնքային զարգացման ոլորտիներ կայացուցիչներին  հանդիպելու, համագործակցության եզրեր փնտրելու և ոլորտի հետագա զարգացմանն ուղղված առաջարկություններ մշակելու:  
Համաժողովն իր մեջ ներառում է նաև թեմատիկ քննարկումներ:  
 
Համաժողովի շրջանակում կազմակերպվել էր տոնավաճառ, որտեղ ցուցադրվել են մարզերում գործող շուրջ 20 ձեռնարկատերերի արտադրանք:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play