iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով


iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

  • 05-12-2017 12:00:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ 
 
Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար նախատեսված այս նորագույն սմարթֆոնի խմբաքանակը խիստ սահմանափակ է։ Տեխնոլոգիական աշխարհի վերջին խոսքը՝ iPhone X-ն իր տիեզերական մոխրագույն և արծաթագույն երանգներով հնարավոր է ձեռք բերել՝ վճարելով սմարթֆոնի ամբողջական արժեքը։ 
 
Հիշեցնենք, որ Ucom-ից ձեռք բերված Apple-ի արտադրանքի համար գործում է մեկ տարվա պաշտոնական երաշխիք։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play