ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ստորագրվել է դրամաշնորհային հերթական ծրագիրը


ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ստորագրվել է դրամաշնորհային հերթական ծրագիրը

  • 05-12-2017 13:11:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
   Այսօր տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի/ՄԱԶԾ-ի/ միջև «Հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում»  2-րդ փուլի ծրագրի ստորագրում, որի բյուջեն կազմում է 129,6 հազար ԱՄՆ դոլար: 
    Ստորագրմանը նախորդած ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, տեղեկացրել է, որ այս տարի նշվում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 30 ամյակը և շեշտել, որ 1999 թվականից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունը կատարում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, երբեմն նաև` առաջանցիկ տեմպերով: 
Հայտնելով, որ մեկնարկող միջոցառումները նույնպես վերաբերում են ստանձնած պարտավորությունների շրջանակում ըստ ժամանակացույցի օզոնաքայքայիչ նյութերի փոխարինմանը` բնապահպանության նախարարը նշել է. «Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2010-2016 թվականների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ՝ ապահովելով Հայաստանում օզոնաքայքայիչ նյութերի գործածման մակարդակի կրճատումը 15%-ով: Ծրագրի երկրորդ փուլը ուղղված է լիենելու 2020 թվականի դրությամբ այդ նյութերի գործածման մակարդակի կրճատմանն արդեն 66,6 %-ով»:
ՀՀ բնապահպանության նախարարը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ մեկնարկող ծրագրի շրջանակներում շարունակվող համագործակցությունը նույնպես կլինի բեղմնավոր:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, շեշտելով, որ Հայաստանը օզոնաքայքայիչ նյութերի գործածման մակարդակի կրճատման գործընթացներում առաջնորդի դեր է ստանձնել, բարձր է գնահատել այդ ուղղությամբ գորածածվող ջանքերը:    Ծրագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և  ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը
Օզոնի ազգային կենյտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները,  որով նախատեսվում է Օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտրի կանխարգելման և կառավարման հարցում Երկրի տեխնիկական զինվածության բարելավում, միջին մասնագիտական հաստատությունների մասնագետների պատրաստման համար  հզորությունների կատարելագործում. երկրի սառեցման և օդորակման ոլորտում սպասարկման հզորությունների ամրապնդում՝ ձեռք բերելով օզոնաանվտանգ եղանակով տեխնիկայի սպապարկման համար անհրաժեշտ գործիքների 25 հավաքածու: Ծրագրի արդյունքում  ակնկալվում է ունենալ տեխնիկապես հագեցված 4 մաքսակետ, որոնց աշխատակիցները կկարողանան կանխարգելել օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտուրը,  միջին մասնագիտական հաստատություններ, որոնք՝ տեխնիկապես զինված լինելով պատրաստ կլինեն հյուրընկալել  իրենց մոտ երիտասարդներին և սովորեցնել սառեցման և օդորակման տեխնիկայի տեղադրման և սպասարկման ժամանակակից մեթոդներն ու աշխատելաոճը և 25 մասնագետ կամ մասնագիտական ընկերություններ, որոնք կկարողանան օզոնաանվտանգ եղանակով սպասարկել  սառեցման և օդորակման տեխնիկան՝ ապահովելով սարքավորումների մեջ պարունակվող նյութերի կրկնակի օգտագործում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն