ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները՝ նաև առաջին բուժօգնության մասնագետներ. կիրառվելու է գերմանական առաջավոր փորձը


ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները՝ նաև առաջին բուժօգնության մասնագետներ. կիրառվելու է գերմանական առաջավոր փորձը

  • 05-12-2017 13:18:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Դեկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրշեջների միության նախագահ Հարթմութ Ցիբսին:
 
Ողջունելով հյուրին նախարար Տոնոյանն անդրադարձավ Գերմանիայի հետ համագործակցությանը՝ նշելով, որ այս բնագավառում բավականին մեծ աշխատանք է արվել, ինչի արդյունքում առաջին անգամ ուղիղ համագործակցային կապ է հաստատվել երկու երկրների հրշեջ-փրկարարական ծառայությունների միջև: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների վերապատրաստման հնարավորությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետության հակահրդեհային ծառայության միջոցով, մասնավորապես՝ նախատեսվում է ուսումնասիրել Գերմանիայում կիրառվող հրդեհաշիջման մեթոդաբանության նոր մեխանիզմներն ու մոտեցումները՝ դրանք Հայաստանում կիրառելու նպատակով: 
 
Անդրադառնալով հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունների զարգացման և արդիականացման անհրաժեշտությանը՝ ԱԻ նախարարը նշեց, որ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության առջև խնդիր է դրել հրշեջ-փրկարարներին վերապատրաստել այնպես, որ նրանցից յուրաքանչյուրը տիրապետի պարամեդիկի հմտությունների և կարողանա տուժածին առաջին բժշկական օգնություն տրամադրել: 
 
Կողմերը քննարկեցին նաև կամավոր հրշեջ-փրկարարական խմբերի ձևավորման, քիմիական և ռադիոակտիվ նյութերի ակտիվացման դեպքում գործողությունների հարցերը. մասնավորապես՝ պրոֆեսիոնալ և կամավոր հակահրդեհային ծռայաությունների բյուջեի ծրագրավորումը և ձևավորումը դաշնային, երկրամասային և համայնքային մակարդակներում: 
 
Բարձր գնահատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի պրոֆեսիոնալիզմն ու գործունեությունը՝ Հ. Ցիբսը նշեց, որ արդյունավետ համագործակցության եզրեր շատ կան: 
 
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոն և «911» հոգեբանական ծառայություն՝ ծանոթանալու վերջիններիս հագեցվածությանն ու կարողություններին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play