ԵՄ դռները բացեցին քառօրյա պատերազմը և «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը.1in.am (տեսանյութ)


ԵՄ դռները բացեցին քառօրյա պատերազմը և «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը.1in.am (տեսանյութ)

  • 05-12-2017 16:53:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լևոն Շիրինյանի կարծիքով՝ միայն Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսի հաղթանակը չէ ԵՄ-ի հետ  համաձայնագիրը, նա օգտվել է մի շարք նախադրյալներից։
 
«ԵՄ համաձայնագիրը ձեռքբերում է, որը բացեցին Քառօրյա անկախության պատերազմը, «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը, Սարի թաղում ժողովրդի ընդվզումը։ Այս հատվածի համառ պայքարը բացեց Եվրոպայի դուռը, ՌԴ-ն չկարողացավ խոչընդոտել, սա մեր ժողվրդի հաղթանակն է։ Իշխանության հաղթահանդեսը կլինի այն ժամանակ, երբ որ որոշումներ կիրականացնի՝ անկախ դատարաններ, իրավական պետություն, չկեղծված ընտրություններ։
 
Ապրիլյան պատերազմը, այո՛, ինքնիշխանության վերականգնման պատերազմ դարձավ։ Ասել եմ ու կրկնեմ՝ ապրիլյան պատերազմը  կազմակերպեց, սանձազերծեց ՌԴ-ն՝ հրահրելով Ադրբեջանին պատերազմ, որպեսզի հերթական անգամ փրկվենք մեծ եղբոր օժանդակությամբ, բայց ձախողվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play