Հրանտ Մելքումյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի առաջատար


Հրանտ Մելքումյանը՝ Chess Classic FIDE OPEN-ի առաջատար

  • 06-12-2017 18:18:55   | Մեծ Բրիտանիա  |  Սպորտ

 
ՀԱՕԿ․London Chess Classic-ի շրջանակներում այս օրերին Անգլիայի մայրաքաղաքում ընթանում է Chess Classic FIDE OPEN շախմատի մրցաշարը (288 մասնակից, 9 տուր), որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:
 
Հինգ տուրից հետո Հրանտ Մելքումյանը հարյուր տոկոսանոց արդյունքով կիսում է 1-2-րդ տեղերը Ջահոնգիր Վահիդովի հետ (Ուզբեկստան):
 
Գաբրիել Սարգսյանը չորս միավորով բաժանում է 6-28-րդ տեղերը (7-րդ տեղ լրացուցիչ գործակիցներով):
 
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 9-ին:
 
 
 
Լուսանկարը՝ Հրանտ Մելքումյանի անձնական արխիվից
Նոյյան տապան  -   Սպորտ