Պատանի սամբիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում


Պատանի սամբիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

  • 06-12-2017 18:23:41   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ․Սամբոյի Մ 16 տարեկան պատանիների Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 2-3-ը Խորվաթիայի Պորեչ քաղաքում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մեր թիմի կազմում հանդես է եկել վեց սամբիստ, որոնցից չորսը դարձել է բրոնզե մեդալակիր։

 
Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Կարեն Սարգսյանը (42 կգ քաշային կարգ), Դավիթ Հովսեփյանը (46 կգ), Յուրի Ծատրյանը (60 կգ)  եւ Սարգիս Սարգսյանը (66 կգ)։
 
 
 
Լուսանկարը՝ սամբոյի եվրոպական ֆեդերացիայի
Նոյյան տապան  -   Սպորտ