Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը


Տեղի է ունեցել բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը

  • 07-12-2017 18:13:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 Այսօր տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության համատեղ կազմակերպած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակներում անցկացվող  բնապահպանական  ցուցապաստառների /պլակատների/ մրցույթի ամփոփիչ միջոցառումը։ 
 
Կարևորելով էկոմշակույթի ձևավորումը՝ հուշագիր էր ստորագրվել  ՀՀ բնապահպանության  նախարարության և Հայաստանի նկարիչների միության  միջև։    «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Կազմակերպվել  է  նկարիչների այցը «Խոսրովի անտառ» պետական արգելոց,  «Ջրվեժ» անտառպարկ։ ՀՀ բնապահպանության նախարարության հովանավորությամբ  որոշվել է  անցկացնել նաև բնապահպանական ցուցապաստառների մրցույթ։ Մրցույթին  մասնակցել  է  26 նկարիչ` ներկայացնելով  50 աշխատանք։ Ստեղծվել է  մրցույթի արդյունքների ամփոփման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են   ներկայացուցիչներ Հայաստանի նկարիչների միությունից և ՀՀ բնապահպանության նախարարությունից։  
Բնապահպանական ցուցապաստառների մրցույթում ուշագրավ աշխատանքներ  ներկայացնելու  համար 20 մասնակից պարգևատրվել է ՀՀ  բնապահպանության նախարարության  շնորհակալագրով։ 
Մրցութային հանձնաժողովի կողմից մրցանակների արժանացած 6 մասնակիցներ արժանացել են դրամական պարգևների։ 
Շնորհավորելով մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի նկարիչների միությանը մրցույթի կազմակերպման համար` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է. «Շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու բնությունն ու էությունն է, եթե նա ներդաշնակ չէ իր բնության և էության հետ` չի կարող ստեղծել, արարել և ընդհանրապես գոյատևել և զարգանալ: Եթե դու սպառողական հոգեբանությամբ ես մոտենում` բնությունը պատժելու է, եթե դու այն դիտարկում ես որպես քո էության մի մասը, այն միջավայրը որտեղ դու և քո սերունդները պետք է կարողանան արարել և առաջ գնալ, ապա բնությունը կտա քեզ այդ հնարավորությունը»: ՀՀ բնապահպանության նախարարը հաջողված է համարել ցուցապաստառի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման մեկնարկը, ինչը նախադրյալներ է ստեղծել նման միջոցառումների շարունակականության համար: «Եթե ոչ նկարիչները, ապա ով պետք է ստեղծագործության լեզվով ներկայացնի բնապահպանական հիմնախնդիրները»,- շեշտել է Արծվիկ Մինասյանը և վստահություն հայտնել, որ հանրապետությունում տերեծվելիք ցուցապաստառներով հասարակությունը մասնակից է լինելու բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարությանը` ոլորտի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և կարևորել ցուցապաստառի միջոցով բնապահպանական խնդիրների վերհանման առաջին փորձը: 
Միջոցառման ընթացքում ծավալվել է մրցութային հանձնաժողովի անդամների կարծիքների քննարկում, շնորհակալալական խոսքով հանդես են եկել մրցանակակիրները։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play