ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
08-12-2017 11:50:02 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղառկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումներիեղանակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) ևԳորիս-Խնձորեսկ, Գորիս-Խոզնավար ավտոճանապարհները:
Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզիԳորիս քաղաքում մառախուղ է: