Կարևորվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության առաջնահերթությունները և հնարավորությունները

08-12-2017 13:15:47   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 7-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության մասնակից պետությունների և Չինաստանի տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների 9-րդ խորհրդակցությանը։ 
 
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ խորհրդակցության շրջանակներում քննարկվել են տրանսպորտի բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի ստեղծման, փոխադրողների կողմից բեռների կաբոտաժային ավտոմոբիլային փոխադրումների փուլային ազատականացման ծրագրի առաջին փուլի իրականացման, 2017 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ԵՏՄ-ի ներքին շուկայում տրանսպորտի բնագավառում խոչընդոտների հայտնաբերման և վերացման աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։
 
Խորհրդակցության ընթացքում կարևորվել է ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում տրանսպորտի ոլորտում համագործակցության առաջնահերթություններն և հնարավորությունները։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 139 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...