21-րդ դարի վերջին Երկրի վրա օդի ջերմաստիճանը կբարձրանա 15 տոկոսով

08-12-2017 13:31:45   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 


Եթե ածխաջրածնային նյութերի այրման հետևանքով արտանետումները մթնոլորտում պահպանվեն նույն մակարդակի վրա, ապա 2100 թվականին Երկրի վրա օդի ջերմաստիճանը կբարձրանա 15 տոկոսով: 
 
Tass-ի փոխանցմամբ՝ այդպիսի կանախատեսմամբ հանդես է եկել ամերիկացի փորձագետների խումբը: 
 
Վերջիններս հիմնվել են Երկրագնդի փորձարարական մոդելի օգնությամբ ստացված հաշվարկների ուսումնասիրության վրա: 
 
Քարնեգի ինստիտուտի գիտնական-կլիմատոլոգներ Պետրիկա Բրաունի և Քեն Քալդեյրի զեկույցում նրանք եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է անհապաղ վերադառնալ մթնոլորտում արտանետումների կրճատմանը, որոնք ձևավորվում են բնական ածխաջրերի այրման արդյունքում: 
 
2014 թվականին Երկրի կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագետների խումբը զեկույց էր հրապարակել, որը նվիրված է 21-րդ դարի վերջին գլոբալ տաքացումների խնդիրներին: 
 
Զեկույցում նշյալ խնդիրն այդքան դրամատիկ չէր ներկայացված, ինչպես այսօր:   
 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից