Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը շուկա է մուտք գործում հերթական նորությամբ


Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը շուկա է մուտք գործում հերթական նորությամբ

  • 08-12-2017 13:55:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը շուկա է մուտք գործում հերթական նորությամբ: 
«Արմֆոնիկ», պարզ լուծումներով հեռախոս՝ նախատեսված տան փոքրերի ու մեծահասակների համար:  
Այն հնարավորություն է ընձեռում նախապես ֆիքսել 4 համարներ և ստեղնի մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին: 
Արմֆոնիկի հետևամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով: 
 
Այն հնարավորություն ունի զանգեր ընդունելու ցանկացած հեռախոսահամարից, սակայն կարող է զանգահարել միայն նախապես ֆիքսված համարներին:
Արմֆոնիկը համալրված է լապտերով, ռադիո ընդունիչով և MP3 նվագարկչով (microSD հիշողության քարտի բնիկ):
Շնորհիվ երկարակյաց մարտկոցի ու պարզ դիզայնի՝ այն առավել հարմար է երեխաների, մեծահասակների, տեսողական (կամ հենաշարժական) խնդիրներ ունեցող մարդկանց, արշավականների և պարզապես հեռախոսային շփումը գնահատողների համար: 
Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 8-ից Արմֆոնիկը կլինի մանրածախ վաճառքում: 
Շուկայական գինը՝ 12.000 AMD 
Արմֆոնիկ. պարզությունը գնահատողների համար
***
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.-ին, իսկ 2013 թ.-ին վերանվանվել «Թի-Էս-Դի»: Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին ազատ տնտեսական գոտում: 
 
Հարգանքով՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play