300 կլինիկական ուղեցույցները, գործելակարգերը և ընթացակարգերը մշակված են.ԱՆ


300 կլինիկական ուղեցույցները, գործելակարգերը և ընթացակարգերը մշակված են.ԱՆ

  • 08-12-2017 18:36:10   | Հայաստան  |  Հասարակություն

2017 թվականի համար սահմանված 300 կլինիկական ուղեցույցները,  պացիենտի վարման գործելակարգերն ու  ընթացակարգերն արդեն մշակված են։
 
Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է անզգայացում և ինտենսիվ թերապիա մասնագիտության գծով (գլխավոր մասնագետ` Անատոլի Գնունի)։ Նախատեսված 18-ի փոխարեն մշակվել է 35 փաստաթուղթ։
 
Հանձաժողովի ղեկավար Հարություն Մանգոյանի գնահատմամբ արդյունավետ են աշխատել նաև արյունաբանության, մանկաբարձության և գինեկոլոգիայի, անհետաձգելի բուժօգնության, մանկական ուռուցքաբանության, մեծահասակների և մանկական գաստրոէնտերոլոգիայի, հեպատոլոգիայի, վիարբուժության, դատական բժշկության մասնագիտական խմբերը, ճառագայթաբանական ախտորոշման ասոցիացիան։
 
Կան նաև խմբեր` մանկական վերականգնողաբանություն, մանկական սրտաբանություն, մանկական օրթոպեդիա-տրավմատոլոգիա, ռեաբիլիտացիա, առողջարանային բուժում, որոնք տարվա ընթացքում ավարտուն որևէ փաստաթուղթ չեն ստեղծել։
 
Հանձնաժողովի աշխատանքներում սպասված ակտիվությունը չեն ցուցաբերել երիտասարդ մասնագետները։
 
Մշակված փաստաթղթերը հաջորդիվ պետք է քննարկվեն մասնագիտական ասոցիացիաներում։ Նրանց ակտիվությունն ու արդյունավետ աշխատանքը կարող են նպաստել, որպեսզի 152 կլինիկական ուղցույցը, 122 գործելակարգը և 34 ընթացակարգը 2018թ. գարանանը ներդրվեն համակարգում։    
 
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ հաստատվել է 2 փաստաթուղթ, 6-ը քննարկման փուլում է: 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play