ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 5 հավաստագիր է շնորհել բիզնեսին


ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 5 հավաստագիր է շնորհել բիզնեսին

  • 08-12-2017 19:13:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը դեկտեմբերի 8-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 հարկ վճարողի:
 
Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 10-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 214 տնտեսվարող, 150-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
 
 
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
 
1. «ՄՈԴՈՒԼ 2015» ՍՊԸ 
2. «ԱՐԱՔՍ» ԲԲԸ
3. «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ
4. «ՕՐԲԻՏԱ» ՓԲԸ
5. «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ
 
 
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play