ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը համալրվեց նորարարական մասնագիտացված գույքով


ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը համալրվեց նորարարական մասնագիտացված գույքով

  • 08-12-2017 19:40:48   | Հայաստան  |  Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 2017 թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին արդեն տրամադրվել է նշանակալի աջակցություն: Օրերս կենտրոնը ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնին է փոխանցել մասնագիտացված գույք և սարքավորումներ, որոնք տեղադրելու և կիրառելու համար Ռուսաստանից կհրավիրվեն համապատասխան մասնագետներ:
 
Մասնավորապես տրամադրվել են.
 
աուդիովիզուալ համակարգ՝ նախատեսված անձի հոգեհուզական վիճակի վրա ազդեցության և դրա վերականգնման համար, 
«Սենսորիում»՝ նախատեսված հոգեհուզական լարվածության թոթափման, ստեղծագործական պոտենցիալի զարգացման, հոգեկան հավասարակշռության վերականգնման համար,
պոլիգրաֆ՝ նախատեսված հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների չափման, հետազոտվող անձի հոգեֆիզիոլոգիական վիճակի վերաբերյալ տեղեկատվության մշակման համար,
հոգեֆիզիոլոգիական որակներ չափող սարք՝ նախատեսված անձի ֆունկցիոնալ վիճակի և աշխատունակության, ինչպես նաև՝ անձնային տարբեր առանձնահատկությունների հետազոտության համար, 
կենսաբանական հետադարձ կապի սարք՝ նախատեսված սթրեսային իրավիճակներում օրգանիզմի ֆիզիոլոգիական համակարգերի ֆունկցիաների ոչ դեղորայքային վերականգնման, հարմարողականության և սթրեսակայունության զարգացման համար,
արոմա-ֆիտոթերապիայի սարք՝ նախատեսված հոգեհուզական լիցքաթափման և վերականգնման համար,
մերսող բազկաթոռներ՝ նախատեսված մկանային համակարգի թուլացման, լարվածության թոթափման, կենսական տոնուսի բարձրացման համար,
բիոռիթմաստիմուլյացիայի սարք՝ նախատեսված զգայական ռելաքսացիայի, հոգեբանական և ֆիզիկական լիցքաթափման համար: Այն նաև արդյունավետ է սթրեսային իրավիճակների հանդեպ կայունության զարգացման համար:
 
Հոգեբանական աջակցության բաժնին են տրամադրվել նաև համակարգիչներ և տպիչ սարքեր: Նման տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա առավել զարգացնել Հոգեբանական աջակցության բաժնի աշխատանքներն արագ արձագանքման, հոգեախտորոշիչ և վերականգնողական ուղղություններով: 
 
2014 թ. ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության Կենտրոնական ահազանգման կենտրոնում բացված հոգեբանական խորհրդատվական ծառայության առաջնային նպատակն է քաղաքացիներին հուզական աջակցության ցուցաբերումը և հոգեբանական խորհրդատվության տրամադրումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն