Դպրոցներում ստորագրություններ են հավաքել` «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստման առնչությամբ. ահազանգ


Դպրոցներում ստորագրություններ են հավաքել` «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստման առնչությամբ. ահազանգ

  • 08-12-2017 22:20:10   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
 
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, մայրաքաղաքի որոշ դպրոցներում 7-րդ, 8-րդ դասարանների ուսուցչուհիները վերջին օրերին և այսօր ծնողական ժողովներ են հրավիրել և 13-ամյա աշակերտուհիների ծնողներին առաջարկել մաքուր թղթի վրա իրար ետևից գրել իրենց անուն ազգանունները և ստորագրել, եթե դեմ են, որ իրենց աղջնակները պատվաստվեն մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ նախատեսված «Գարդասիլ» պատվաստանյութով:
Ըստ տեղեկատվության մեր աղբյուրների, ծնողների մեծ մասը հախուռն կերպով, առանց մտածելու, ստորագրել է, քանի որ նրանց մոտ, ինչպես հանրության մեծ մասի պարագայում, եթե չասենք տագնապներ ու բացահայտ մերժում, ապա առնվազն լուրջ կասկածներ և անվստահություն կա վերոնշյալ պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության առնչությամբ: Եղել են նաև ուսուցիչների նշված առաջարկը մերժող ծնողներ, սակայն ոչ թե նրա համար, որ կողմ են տվյալ վտանգավոր պատվաստմանը, այլ այն պատճառով, որ հայտնի չէ եղել, թե ինչի տակ են ստորագրում: Նրանք մտածել են, որ իրենց ստորագրությունն առաջիկայում միգուցե ծառայեցվի հակառակ նպատակի, այսինքն` պոլիկլինիկաներ ներկայացվի պատվաստմանը համաձայնություն տվող մի շարադրանքի կցված, ինչը թույլ կտա երեխաներին դպրոցից խմբով հանել, տանել պոլիկլինիկաներ պատվաստման, իսկ հետագայում ծնողի բողոքի դեպքում ցույց տալ նրա անուն ազգանուն, ստորագրությունը և ասել, որ վերջինս տվել է իր գրավոր համաձայնությունը պատվաստման վերաբերյալ:
Քիչ հավանական համարելով վերոնշյալ ինտրիգի հնարավորությունը, բայց, այնուհանդերձ, չբացառելով, վերոնշյալ նպատակով ստորագրահավաքի մտադրություն ունեցող դպրոցների տնօրեններին և նշված դասարանների ուսուցիչներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդ քայլից, նրանց, ինչպես նաև արդեն իսկ ստորագրություններ հավաքած ուսուցիչներին զգուշացնում ենք, որ ծնողի կամքին հակառակ նրա ստորագրությունն օգտագործելու թեկուզ մեկ փաստ հայտնաբերելու դեպքում, հետևողական ենք լինելու, որ տվյալ ուսուցիչը ոչ միայն կարգապահական, այլև քրեական պատասխանատվության ենթարկվի:
Ընդգծենք, որ Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստումը պարտադիր չէ, հետևաբար պարտադիր չէ նաև պատվաստումից հրաժարվելը գրավոր արտահայտելը: Յուրաքանչյուրն իրավունք ունի և կարող է հրաժարվել ՄՊՎ-ի դեմ «Գարդասիլ»-ով կամ որևէ այլ պատվաստանյութով պատվաստումից: Ոչ ոք, առանց ծնողի համաձայնության ու ներկայության, իրավունք չունի պատվաստել նրա անչափահաս աղջնակին: Բացատրեք ձեր երեխաներին, որ երբ փորձեն պատվաստել նրանց, անմիջապես տեղեկացնեն ձեզ, և քանի դեռ ձեր համաձայնությունը չկա և դուք ներկա չեք պատվաստմանը, կտրականապես հրաժարվեն հիշյալ պատվաստումից: Ձեր իրավունքների խախտման պարագայում կարող եք ահազանգել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` 53 76 51 և «թեժ գծի» 116 հեռախոսահամարներով, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին:                                   
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play