Ձեր մարդասիրությունը, աշխատասիրությունը, հայրենասիրությունը ստիպում է մեզ վերանայել մարդկային փոխհարաբերությունները,լցվել լավատեսությամբ


Ձեր մարդասիրությունը, աշխատասիրությունը, հայրենասիրությունը ստիպում է մեզ վերանայել մարդկային փոխհարաբերությունները,լցվել լավատեսությամբ

  • 09-12-2017 12:47:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Փայլեք ինչպես արևը, ապրելով երկար ու գեղեցիկ, Սիրեք և եղեք սիրված,
Աշխատանքի մեջ թող հաջողությունը միշտ ուղեկից լինի Ձեզ 
Իսկ տանը թող թեւածի ուրախությունը, ծիծաղն ու հանգստությունը:
 
Երեւան քաղաքի ավագանի, ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Միհրանի Նահապետյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նրա ղեկավարած ընկերությունների աշխատակազմը նվիրել է շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասվում է. «Մարդու մեջ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ՝ և դեմքը, և հագուստը, և հոգին, և մտքերը: Ձեր մեջ համատեղվել են այս բոլոր հատկանիշները, իսկ Ձեր մարդասիրությունը, անսպառ էներգիան, աշխատասիրությունը, հայրենասիրությունը, ինչու չէ, նաև բարի և հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուրիս հանդեպ՝ ստիպում է մեզ վերանայել մարդկային փոխհարաբերությունները, լցվել լավատեսությամբ:
 
Ցանկանում ենք, որ միշտ լինեք այդպես գեղեցիկ բոլոր առումներով, Ձեր վառ, չկրկնվող ու լուսավոր անհատականությամբ միշտ խաղաղություն, ջերմություն, հաղթանակներ եւ ուրախ օրեր պարգևեք Ձեր հարազատներին, մտերիմներին, ընկերներին ու բոլոր-բոլորին` ովքեր ճանաչում են Ձեզ», ասվում է ուղերձում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն