Մեկնարկել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվավականի մրցույթին մասնակցող մարզիկների sms քվեարկությունը


Մեկնարկել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվավականի մրցույթին մասնակցող մարզիկների sms քվեարկությունը

  • 11-12-2017 13:31:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթը:
 
Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (ժամը 1800-ը): ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.msy.am պաշտոնական կայքում տեղադրված է մրցույթին մասնակցող մարզիկների՝ այբենական կարգով դասավորված, անվանացանկը, որից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 10-06 կարճ համարին:
 
Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն