Շահան Գանտահարյանը պարգևատրվել է ՀՀ ժուռնալիստների միության ոսկե մեդալով
11-12-2017 20:00:53 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, նիստի ընթացքում ամփոփվեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի լուսաբանման արդյունքները, քննարկվեցին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի խորագիրն ու թեմատիկ ուղղությունները, համաժողովի անցկացման վայրը, օրերն ու ձևաչափը:
Նիստի ավարտին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի տեղակալ Գրիգոր Ջանիկյանը Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին 30-ամյա լրագրողական բեղուն գործունեության առթիվ հանձնեց Ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալ: