ՀՌՀ ռեկտորն ընդունել է «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» ծրագրի ներկայացուցիչներին

11-12-2017 20:04:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում»  ծրագրով Հայաստան ժամանած կամավորական խմբին: 
«Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում»  ծրագիրը միավորում է Ռուսաստանի և աշխարհի այլ երկրների 18-30 տարեկան ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ մասնագետներին։ Ծրագրի նախաձեռնողները Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտին կից ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի դասավանդման բազային կազմակերպության խորհրդի անդամներն են։ Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության ու ՌԴ կառավարությանը կից գործող Ռուսաց լեզվի խորհրդի աջակցությամբ:
 
Վերը նշված ծրագրի 13 հոգանոց կամավորական խմբի ղեկավար Եվգենիա Ռյաբովան  նշել է, որ այս շաբաթվա ընթացքում իրենք աշխատելու են Էջմիածին քաղաքի և Մուսալեռ գյուղի դպրոցների աշակերտների հետ։ «Մենք օգնելու ենք դպրոցականներին կատարելագործել ռուսերենը: Դասընթացն իր մեջ ներառում նաև է ոչ սովորական պարապմունքներ. լինելու են խաղեր և հեքիաթների բեմականացումներ: Փորձը ցույց է տալիս, որ երեխաները շատ են հավանում մեր դասերը և դասավանդման մեթոդները։ Եթե սկզբում նրանք ակտիվ չեն լինում, ապա շփման առաջին իսկ օրից հետո մենք նրանց մեջ մեծ  հետաքրքրություն և ձգտում ենք նկատում դասընթացի նկատմամբ»,- հայտնել է նա։
Իր հերթին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը կարևորել է այդ ծրագրի անցկացումը Հայաստանում: «Դուք շատ կարևոր առաքելություն եք իրականացնում տարբեր երկրներում ռուսերենը ու ռուսական մշակույթն առաջ մղելու գործում: Մեր դպրոցականները պետք է լավ տիրապետեն օտար լեզուներին, ինչը մեծապես կօգնի իրենց ընդլայնել իրենց մտահորիզոնն և աշխարհայացքը»,- ընդգծել է նա՝ հույս հայտնելով, որ «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում»  կամավորական խմբի անդամներից յուրաքանչյուրը իր հետ Հայաստանից կտանի նաև մեր մշակույթի մի մասնիկը և այլ երկրներում Հայաստանով հետաքրքված անձանց տեղեկություններ կտրամադրեն մեր երկրի մասին: 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 142 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար