Հայաստանի առողջապահության նախարարը մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, տղամարդկանց մինչև 25 տոկոսին` մանկապիղծ (տեսանյութեր)

Վարչապետն Ալթունյանին պետք է անհապաղ պաշտոնանկ անի, այլապես ստացվում է, որ ինքն էլ նույն կարծիքին է



11-12-2017 23:56:48   | Հայաստան  |  Իրավունք
 

 
 
 
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հղում կատարելով չգիտես նախարարության թե ինչ-որ կազմակերպության կողմից իրականացված կամ չիրականացված հարցման վրա, Հայաստանի մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, դրանից երկուսի պարագայում էլ` Հայաստանի տղամարդկանց կամ ՀՀ եկած տղամարդկանց մինչև 25 տոկոսին, ըստ էության, ներկայացրել է մանկապիղծ ու հանցագործ:
Եթե այսպիսի խայտառակ և իրականում անհիմն, իրականությանը բոլորովին չհամապատասխանող հայտարարություն իրեն թույլ տար Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ նախարար կամ քաղաքական գործիչ, ապա դժվար չէ պատկերացնել, թե դրան ինչպես կարձագանքեր Հանրային կոչված հեռուստատեսությունը և Հայաստանի զանգվածային լրատվության ոլորտն ընդհանրապես: Սակայն հիմա հասկանալի, բայց և անընդունելի լռություն է գրեթե բոլորի կողմից…
«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում իմ խոսքը դարձյալ ստիպված էի սկսել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պաշտոնանկ անելու կոչով` ուղղված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին (այդ կապակցությամբ վարչապետին ուղված նախորդ կոչով կամ առաջարկով հանդես եմ եկել «Հենարան» մամուլի ակումբում վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում): ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ևս մեկ անգամ կոչ արեցի ու կոչ եմ անում պաշտոնանկ անել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:
Լևոն Ալթունյանը հանդես գալով «Ազատություն» ռադիոկայանի «Ազատություն» TV-ի ՖԲ ասուլիսով (ՖԲ ասուլիս առողջապահության նախարարի հետ. 05.12.2017), վիրավորել է մեր ժողովրդին, մեր ազգին: Այդ մարդը կամ բանից անտեղյակ է, կամ միտումնավոր շեղում է իրականությունը, միտումնավոր չի ներկայացնում ճշմարտությունը, իսկ եթե այդպես է, ապա դրանով և, ընդհանրապես, այդ խայտառակ պատվաստումների գործընթացով պետք է հետաքրքրվի ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Մասնավորեցնենք, թե ինչ է ասել Լևոն Ալթունյանը:
Պատասխանելով մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումների վերաբերյալ քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ և ո՞ր տարիքում, ինչո՞ւ հենց 13, արդյո՞ք 13 տարեկանում արժե երեխային պատվաստել, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը փորձելով հիմնավորել հենց 13 տարեկան աղջնակներին պատվաստելը, ասել է.
«Տասներեք տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձը, երբ դեռ վիրուսը չի հանդիպել: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչև 25 տոկոսն աղջիկների մինչև 15 տարեկանը արդեն ունեն այդ փորձը»:
«Ազատության» լրագրողը զարմացած կամ թերևս կարծելով, թե նախարարը շփոթել է աղջիկների տարիքը, ճշտելու նպատակով հարցրել է` մինչև տասնհի՞նգ… Եվ ահա Լևոն Ալթունյանի հաստատումն ու պատասխանը.
«Մինչև 15, հետևաբար մենք որպեսզի մաքսիմալ արդյունք ստանանք, վերցրել ենք այդ տարիքը` 13 տարեկանը, այդ տարիքը համահունչ է Համաշխարհային առողջապահական կազմակերպության խորհուրդներին` 12-14 տարեկան հասակում պատվաստել, ինչը և կիրառվել է Հայաստանում»:
Նախ, ոչ թե Համաշխարհային առողջապահական կազմակերպության, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությա (ԱՀԿ): Սակայն սա չափազանց անմեղ վրիպակ է` նախարարի թույլ տված մյուս սխալների համեմատ: Ստացվում է, որ մեր մինչև 15 տարեկան աղջիկ երեխաների մինչև 25 տոկոսը կա՛մ անբարոյական է, քանի որ առանց ամուսնանալու, առանց ծնողների գիտության և նշված տարիքի հայ աղջիկների համար անթույլատրելի կերպով արդեն ինչ-որ տղամարդու հետ առնվազն մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել, կա՛մ էլ սեռական բռնության զոհ է:
Քանի որ Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների հետ սեռական հարաբերությունը` նրանց կամքով թե նրանց նկատմամբ բռնություն գործադրելով,  մանկապղծություն է ու քրեորեն պատժելի արարք, ինչին նախարարի պաշտոնը զբաղեցրած սույն անձնավորությունը հավանաբար տեղյակ չէ կամ մոռացել է, ապա Լևոն Ալթունյանի հիշյալ հայտարարությունից ստացվում է, որ Հայաստանի տղամարդկանց կամ Հայաստան եկած տղամարդկանց մինչև 25 տոկոսը մանկապիղծ է, այսինքն` թե՛ քրեական, թե՛ բարոյական, թե՛ հոգևոր հարթություններում ներում չունեցող հանցագործ: Ի՞նչ է հիշյալ հայտարարությունը, եթե ոչ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից հրապարակային հաղորդում զանգվածային բնույթ ունեցող ծանր հանցագործությունների մասին: Հաղորդում, որին պարտավոր են ընթացք տալ ՀՀ գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն` քրեական գործ հարուցելու որոշում կայացնելով, նախարարից և հարցումն իրականացրած կազմակերպության պատասխանատուից ցուցմունքներ վերցնելով:
ՀՀ առողջապահության նախարարը, սակայն, քննիչներից զատ, հանրությանն էլ է պատավոր ներկայացնել, թե այդ ո՞ւմ կամ ո՞ր կազմակերպության, այդ ի՞նչ հարցումների վրա է հղում կատարել: Հարցման այդպիսի արդյունքներ ներկայացրած անձը կամ կազմակերպությունը, որը, բացառված չէ, Արևմուտքից ֆինանսավորվող գրանտակեր ինչ-որ ՀԿ լինի, ինչպես ժողովուրդն է ասում, գլուխը քարովն է տվել, քարն էլ` գլխովը: Եթե կեղծ չեն տվյալ հարցումը կամ դրա արդյունքները, ապա այն իրականացրած կազմակերպությունը պետք է դա ապացուցի, ինչը, վստահ ենք, չի կարողանալու ապացուցել, հետևաբար պատասխան է տալու:
Ինչ վերաբերում է Լևոն Ալթունյանի խոսքի այն հատվածին, որ «13 տարեկանը, այդ տարիքը համահունչ է Համաշխարհային առողջապահական կազմակերպության խորհուրդներին` 12-14 տարեկան հասակում պատվաստել, ինչը և կիրառվել է Հայաստանում», ապա առողջապահության նախարարը պետք է իմանար կամ հասկանար, որ ԱՀԿ-ն առաջնորդվում է այն իրողությամբ, որ կա Եվրոպայում, Եվրամիության երկրներում, ուր մինչև 15 տարեկան աղջնակների զգալի մասը կամ գուցե մեծ մասն անբարոյական է կամ սեռական բռնության զոհ, արդեն սեռական հարաբերություն է ունեցել առնվազն մեկի հետ: Սակայն, հայաստանյան իրականությունը բոլորովին այլ է և բոլորովին համահունչ չէ այլասերված Եվրոպայի սոդոմգոմորյան իրողությանը, ինչը գիտի ՀՀ երևի յուրաքանչյուր քաղաքացի, բացի Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած սույն անձնավորությունից:
Վերոնշյալ հայտարարությունը կատարած նախարարն իրավունք չունի լինել Հայաստանի Հանրապետության որևէ նախարար, առավել ևս` առողջապահության նախարար: Եթե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պաշտոնանկ չի անելու և հանդուրժելու է նրա հետագա պաշտոնավարումը, ապա, կարծում ենք, կարելի է եզրակացնել, որ վարչապետն ևս այն կարծիքին է, որ ՀՀ բնակիչ հանդիսացող մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսը փչացած է, արդեն այդ տարիքում ինչ-որ մեկի հետ սեռական հարաբերություն ունեցած:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


«Գարդասիլ»-ով պատվաստման վտանգավոր հետևանքները թեմայով կարդացեք նաեւ.

30-12-2017 «Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. «Հետք»29-12-2017 Ստեր, կեղծիքներ` նույնիսկ չբերությամբ սպառնացող «Գարդասիլ»-ով մեր 13-ամյա աղջնակներին պատվաստելու համար (տեսանյութեր)21-12-2017 Եթե մենք լավ աշխատանք կատարենք, ապա նաև նոր պատվաստանյութերի միջոցով կկարողանանք կրճատել մարդկանց քանակը 10-15 տոկոսով (տեսանյութ)19-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` իրականում ինքն էլ վստահ չէ «Գարդասիլ»-ով իրականացվող պատվաստումների անվտանգության հարցում (տեսանյութեր)19-12-2017 ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԿԱԼ ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ (տեսանյութ)15-12-2017 «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Լևոն Ալթունյանից պահանջում է՝ հրապարակային ներողություն խնդրել հայ աղջիկ երեխաներից15-12-2017 Տասներեքամյա աշակերտուհիների ծնողներն իսկապես մերժել են իրենց երեխաներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստումը, եթե չասենք, որ ընդվզել են…13-12-2017 Հերյուրանքների, ստի, կեղծիքի միջոցով փորձում են իրականացնել «Գարդասիլ»-ով վտանգավոր պատվաստումների ծրագիրը (տեսանյութեր)12-12-2017 «Գարդասիլը» չեն փորձաքննի, պատվաստումները չեն դադարեցնի. նախարարության պատասխանը11-12-2017 Հայաստանի առողջապահության նախարարը մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, տղամարդկանց մինչև 25 տոկոսին` մանկապիղծ (տեսանյութեր) 11-12-2017 Հայաստանի այսպիսի առողջապահության նախարար ունենալը խայտառակություն է, Լևոն Ալթունյանին օր առաջ պետք է պաշտոնանկ անել (տեսանյութ)11-12-2017 Իրականում ինչ են ներարկել աղջիկներին` «Գարդասիլ», թե՞… Հայաստանի առողջապահության նախարարության ծաղկաձորյան շոուն չունի ոչնչի արժեք (տեսանյութ)08-12-2017 Դպրոցներում ստորագրություններ են հավաքել` «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստման առնչությամբ. ահազանգ08-12-2017 «Գարդասիլ»-ով մեր երեխաներին պատվաստելու առնչությամբ հույժ կարևոր իրազեկում ծնողներին07-12-2017 Ահա այսպիսի խայտառակ իրողություն` գրեթե իբրև հրաշագործ ներկայացվող «Գարդասիլ»-ի վերաբերյալ (տեսանյութեր) 06-12-2017 «Գարդասիլ»-ի անվտանգության կլինիկական փորձարկումները խաբեական բնույթ ունեն (տեսանյութեր)02-12-2017 Յուրաքանչյուր բուժաշխատող, ով կհանդգնի առանց ծնողի համաձայնության ու ներկայության, «Գարդասիլ»-ով պատվաստել նրա 13-ամյա աղջկան, պատասխան է տալու01-12-2017 Եթե «Գարդասիլ»-ով պատվաստված աղջիկները չկարողանան ծննդաբերել (տեսանյութեր)27-11-2017 Հայաստանի առողջապահության նախարարությունը խոստովանել է` «Գարդասիլ»-ով պատվաստվելուց հետո 13-ամյա մոտ 1000 հայ աղջնակ մղկտալու է ուժեղ ցավից, մոտ 1500-ը ջերմելու է26-11-2017 ««Գարդասիլ»-ով ցուցադրական պատվաստում» այսօրվա շոուն չի կարող հասարակությանը հավատ ներշնչել, այս առումով առողջապահության նախարարության ջանքերը զուր են. լրացված (տեսանյութեր)23-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին վտանգավոր «Գարդասիլ»-ով պատվաստելու առնչությամբ իբրև հանրային քննարկում կազմակերպված խայտառակ շոուն22-11-2017 Մեր 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով պատվաստելու հետ կապված առողջապահության նախարարի ու նախարարության ջրերը պղտոր են (տեսանյութեր)22-11-2017 Երբ գործի են դնում «Գարդասիլը» ատամներով պաշտպանող «դիպուկահարներին». «Իրավունք»21-11-2017 Հայաստանի ԱՆ 13-ամյա աղջնակներին «Գարդասիլ»-ով ՄՊՎ-ի դեմ պատվաստումների առնչությամբ հանրությունից թաքցնելու բան ունի (տեսանյութեր)21-11-2017 «Հայ աղջիկները փորձադաշտ չեն.Հայաստանում պատրաստվում են իրականացնել հականախագահական և հակասահմանդրական գործողություն».Ալեքսանդր Ամարյան (տեսագրություն)20-11-2017 ««Գարդասիլի» միջոցով դրսի ուժերը նպատակ ունեն ՀՀ-ում մեծացնել անպտղության մակարդակը».iravunk.com16-11-2017 Աղջիկները մահացել են «Գարդասիլ»-ով մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումից հետո, 14-ամյա աղջիկը՝ 2-րդ ներարկումից երկու շաբաթ անց (տեսանյութեր)14-11-2017 Ձեր 13-ամյա աղջնակները հիմա «Գարդասիլ»-ով պատվաստվելով, հետագայում կարող են զրկվել մայրանալու կարողությունից. հույժ կարևոր զգուշացում ծնողներին (տեսանյութեր)10-11-2017 Պարզ է, որ երկրում պատրաստվում է դավադրություն, և արդեն երևում է, որ ոչ միայն հայ ընտանիքի դեմ, դա դավադրություն է պետականության դեմ10-11-2017 SOS. «Երկրում դավադրություն է պատրաստվում. դավադիրները՝ կառավարության մեջ են» (տեսագրություն) 25-09-2017 «Գարդասիլ» պատվաստա նյութով մեր 13 տարեկան աղջիկների պատվաստումների աղետալի հետևանքները (տեսանյութեր)22-09-2017 «Գարդասիլ» պատվաստանյութով 13 տարեկան աղջիկների պատվաստումները հայկական գենը ոչնչացնելուն ուղղված քայլ է («Գարդասիլ» պատվաստանյութի զոհերը տեսանյութեր)14-09-2017 Պապիլոմա վիրուսի դեմ ՀՀ ԱՆ պատվաստումների ծրագրի վտանգավորության մասին07-09-2017 Եթե նույնիսկ 13 տարեկան աղջիկների ճակատագրերը խեղվեն, առողջապահության նախարարությունը բժիշկների պատասխանատվությամբ չի պրծնի (տեսանյութեր)22-08-2017 Հայաստանի հե՞րթն է եկել նույնիսկ երեխաներին «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկմամբ զոհեր տալու (տեսանյութ)18-08-2017 Հայաստանում նույնիսկ 13 տարեկան աղջիկներից սկսած, փորձելու են պատվաստել պապիլոմա վիրուսի դեմ` վիրուսից բխող վտանգը չափազանցնելով (տեսանյութ)